Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան

ՀՀ ԱՆ. Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Լիոնի Վինաթյե կլինիկայի տնօրեն Պասկալ Մարիոտիի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու համագործակցության ընթացքը, հաջորդող օրերին Երևանում կայանալիք «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները․ միջմասնագիտական համագործակցություն» հայ-ֆրանսիական գիտաժողովին առնչվող մանրամասները:

Ողջունելով հյուրերին` Լենա Նանուշյանը կարևորել է «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները միջմասնագիտական համագործակցություն» թեմայով համատեղ գիտաժողով կազմակերպելու անհրաժեշտությունը։ Նախարարի տեղակալը նշել է, որ հոգեբուժության ոլորտում հրատապ դարձած մի շարք հարցեր կարտացոլվեն երկօրյա գիտաժողովի ընթացքում:

Պասկալ Մարիոտին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ տպավորված են Հայաստանով: Նա նշել է, որ չնայած որոշ ոլորտային խնդիրներին, Հայաստանում կան բժշկական կազմակերպություններ, որտեղ կիրառվում են ժամանակակից բոլոր մեթոդները հիվանդությունների բուժման համար:

Նա պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակում իրականացնելու մանկական և դեռահասների հոգեբուժության ոլորտում, հավելելով, որ գիտաժողովը կազմակերպվում է հենց մասնագետների վերապատրաստման և գիտելիքների հարստացման նպատակով:

 «Հայաստանի առողջապահության համակարգի կարևոր ոլորտներից է հոգեբուժությունը, և մենք պատրաստակամ ենք ոլորտում փոփոխություններ իրականացնելու` բարելավելով ծառայությունների հասանելիությունը և որակը», - ասել է նախարարի տեղակալը, ընդգծելով, որ ֆրանսիացի գործընկերների հետ այս ոլորտում համագործակցությունը փորձի փոխանակման լայն հնարավորություն է:

Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել տարիներ շարունակ Ֆրանսիայի կառավարության կողմից մեր երկրին աջակցելու համար և հույս հայտնել, որ սերտ համագործակցությունը հետագայում կշարունակվի նաև մյուս ոլորտներում:

Նշենք, որ Լիոնի հետ ավանդական բարեկամությունը հիմք է դրել մի շարք պետական ու հասարակական կառույցների հետ առողջապահության բնագավառում համագործակցության ծավալման համար, այդ թվում` 2016 թվականին առողջապահության նախարարության հետ ստորագրվել է համաձայնագիր, որի շրջանակներում հոգեբուժության բնագավառում ծավալվել է համագործակցություն Վինաթյե հոգեկան առողջության կենտրոնի հետ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝ Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին
ԵՊԲՀ. Աշխարհի 10 երկրից շուրջ 40 մասնակից՝  Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին

Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...

ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը
ԵՊԲՀ. Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը

Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ